ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Աղոթարան

Աղոթարան
21.11.2025 | 22:00
Անսահմանելի Աստվա՛ծ,
իմ առաջին շնչում և մտքում ես Դու։
Այս նոր օրվա լույսը թող բերի Քո ներկայության ջերմությունը իմ հոգուն։
Տեր,
թո՛ղիմ մտածողությունն ու գործերը գտնվեն Քո Սուրբ Խորհուրդի մեջ,
և թող իմ սիրտը մնա բաց՝ Քո անսահման Սիրո լույսը ընդունելու համար։
Ամեն օրը թող սկսվի Քո ձեռքի խաղաղությամբ և ավարտվի շնորհակալությամբ ու վստահությամբ, որ
Դու միշտ ինձ հետ ես։
Պահպանիր ինձ։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ